-
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այլևս մտադիր չէ շփվել ՈՒկրաինայի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ:
-
Երևանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդօրինակմանը վերաբերող միջոցառմանը մասնակցող էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանի խոսքերից պարզ դարձավ, որ դեռ հայտնի չէ՝ երբ է նախատեսված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը:
-
Համարյա մեկ ամիս փակ Վերին Լարսի ճանապարհը վերաբացվել է, վրաց - ռուսական սահմանի անցակետով վերաբացվել է նաև Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին:
-
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միջազգային խորհրդակցության ավարտին ընդունված հայտարարությունում անդրադարձ կա նաև հայերի և ասորիների ցեղասպանությանը:
-
Սկսվել է Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժումը: Շենքի մոտ հավաքվել են քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր պայքարում են ընդդեմ շենքի ապամոնտաժման:
-
Հայկական պատվիրակությունը Ադրբեջանին առաջարկել է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից և վերականգնել «ժողովրդական դիվանագիտությունը»:
-
Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող ընդամենը մի քանի օր շահագործվող նոր ավտոճանապարհն արդեն հասցրել է արժանանալ ոչ միայն ավտովարորդների, այլև մայրաքաղաքի ողջ բնակչության, նաև հյուրերի բարձր գնահատականին:
-
«Հայ գրականության հիմնադրամը» «Գրքի հարթակ» նախագծի շրջանակում hունիսի 26-28-ին Երևանում կազմակերպում է «Վարպետության դասեր» հայ ժամանակակից արձակագիրների մասնակցությամբ:
-
Երկուշաբթի Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն հանրությանն է ներկայացրել իր թիմի նոր մարզչին: Այդ մարդը թուրքական արմատներով շվեյցարացի մասնագետ Մուրատ Յակինն է:
-
Վեց ամիս շարունակ լինելով մահվան ու կյանքի արանքում՝ վերջապես կոմայից դուրս է եկել աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերն ու պատրաստ է անցնելու վերականգնողական կուրսեր: